Սենյակային բույսեր > Ծաղիկներ > Գլոքսինիա

Գլոքսինիա

Գլոքսինիան արևադարձային, ջերմասեր ,արագ աճող և գեղեցիկ ու բազմերանգ ծաղկող բույս է:
Ընտանիք — (Gesneriaceae).
Հայրենիք – Հարավային Ամերիկա
Ծաղկման շրջան — մայիսից – սեպտեմբեր ժամանակահատված
Աճ — արագ
Լուսավորություն — պայծառ-ցրված լույս: Ձմռանը ե և վաղ գարնանը կարող հանդուրժել արևի ուղիղ ճառագայթները
Ջերմաստիճան – Ցերեկային ժամերին 20-22 ° C, իսկ գիշերը ` 18 ° C : Հանգստի շրջանում բույս ը պետք է լինի 10-14 ° C. ջերմաստիճանի պայմաններում
Ջուր – վեգետացիայի (աճի ) ընթացքում բույսը պետք է առատ ջրել փափուկ, նստած ջրով: Հանգստի շրջանում պետք է ջրել խիստ հազվադեպ
Օդի Խոնավություն – վեգետացիայի (աճի ) ընթացքում բույսը կարիք ունի օդի բարձր խոնավության, սակայն չի հանդուրժում , երբ ջրի կաթիլները ընկնում են տերևների և ծաղիկների վրա :
Սնուցում — ապրիլից մինչեւ օգոստոսի սկիզբ պետք է պարարտացնել յուրաքանչյուր շաբաթ: Պետք է օգտագործել հատուկ պարարտանյութեր նախատեսված սենյակային ծաղկող բույսերի համար (որոնք պարունակում են ավելի մեծ քանակությամբ կալիում եւ ֆոսֆոր, քան ազոտ)
Հանգստի շրջան — ձմեռը. Պետք է պահել սառը միջավայրում ու ջրել հազվադեպ: